«Իշխանությունների առջև դժվարին խնդիր կա». Նարինե Դիլբարյան
![]() Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը վճիռ կայացրեց՝ բնապահպաններին ու նրանց աջակցող ժողովրդին առաջարկեց ապաշրջափակել Ամուլսարը, իր կառավարությունը չունի հիմքեր արգելափակելու «Լիդիանի» գործունեությունը: Առաջին ոչ ժողովրդահաճ որոշումը, որը կարող է հանգեցնել վարկանշային անկման, թիմում արդեն հակադիր տեսակետներ կան, սահմանազատվելու ժամանակն է, կոնսենսուս չկա: Դժվար է կանխատեսել, որ բնապահպանները և Ամուլսարի շահագործման հակառակորդները միանգամից կզիջեն դիրքերը: Ուստի իշխանությունների առջև դժվարին խնդիր կա՝ չտրվել ուժ կիրառելու գայթակղությանը, որին այնպես սպասում են ռևանշի ձգտող հին ուժերը, որոնց համակարգը դեռ կա և գործում է նորի իսպառ բացակայության պատճառով: Հանգուցալուծման քաղաքական ուղի է պետք, տագնապներ ու մտահոգություններ ունեցող հանրության հետ երկխոսություն-քննարկում է պետք, այս մի լայվը ոչինչ չի հանգուցալուծի, հանրությունը պահանջում է ոչ պոպուլիստական,գաղափարական երկխոսություն իր ձևավորած իշխանության հետ՝ հանուն տնտեսապես զարգացող, արդիական, արդյունաբերական, բայց և էկոլոգիապես անվտանգ պետության կառուցման նպատակի, իսկ դա պահանջում է հստակ գաղափարաբանություն, ոլորտային ծրագրեր, մասնագետների ներգրավում ու քաղաքական հաստատակամություն: Եկել է գաղափարախոսության ճշգրտման ժամանակը, մեզ ոչ թե կարգախոսային տնտեսական հեղափոխություն է պետք, այլ մասնագիտորեն հիմնավորված զարգացման ծրագիր, տնտեսության կառավարման մեջ պետության մասնակցության դերի մեծացմամբ, որն անմիջաբար կնշանակի քաղաքացիների դերի մեծացում»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
