Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Տղաներն անմնացորդ նվիրվեցին և հաղթեցին»․ Արմեն Գյուլբուդաղյանց

397
Կիրակի, 08 սեպտեմբերի, 2019 թ., 19:15
«Տղաներն անմնացորդ նվիրվեցին և հաղթեցին»․ Արմեն Գյուլբուդաղյանց

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումից (4։2) հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ամփոփեց մեր թիմի խաղը․ «Շատ ուրախ եմ, որ տղաների մեծ աշխատանքը, նվիրվածությունը, ցանկությունը, համախբվածությունը, հույսը չկորավ։ Բոլորիս ցանկությունը կատարվեց։ Տղաները հանդերձարանում էլ մեկը մյուսին ոգևորում էին, ասում էին, որ այսպիսի խաղերում պետք է իրենք իրենց բնավորությունը ցույց տան: Ու ստացվեց: Տղաներն անմնացորդ նվիրվեցին, ամեն ինչ արեցին և հաղթեցին։ Ֆուտբոլում պետք է կարողանաս գնահատել իրավիճակը։ Հունաստանում էլ մենք հաղթեցինք երկրորդ խաղակեսում։ Տղաները պետք է ցույց տան իրենց բնավորությունը»:

Անդրադառնալով ֆուտբոլիստներին՝ Գյուլբուդաղյանցը նշեց․ «Հենրիխ Մխիթարյանն իսկապես առաջատարի պես տարավ թիմն իր հետևից: Մեծ ծավալի, սևագործ աշխատանք տարավ: Անգամ այն տղաները, ովքեր չխաղացին, բոլորի էներգետիկան օգնեց, որ տանենք այս հաղթանակը: Իտալիայի հետ խաղում Արամ Հայրապետյանն արդեն լրացրել էր խաղային պրակտիկայի բացը: Ես Արամին հավատում եմ: Ապրի Արամը, եթե այսօր չփրկեր, չէինք կարողանա հաղթել: Կամո Հովհաննիսյանը մարտիկ է, ինչ ցավ էլ ունենա, ասում է, որ չի ցավում»:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ մարզիչը նշեց․ «Արդեն պատրաստվում ենք Լիխտենշտեյնի հետ խաղին: Եթե միավորները հիմա հաշվենք՝ այո, վերադարձել ենք ուղեգրի համար պայքարին: Բայց մենք նախ պատրաստվելու ենք Լիխտենշտեյնի, հետո՝ Ֆինլանդիայի հետ խաղին: Դրանից հետո միայն կհաշվենք միավորները: Անպայման ամեն ինչ հաշվի ենք առնելու: Եթե նկատել եք՝ վերջին երկու-երեք խաղը նույն մարտավարությամբ ենք խաղում: Կփորձենք ավելի բարելավել այն»։