Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Կարևոր լուր, որին սպասում էինք». ՀՀ վարչապետ

364
Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ., 10:00
«Կարևոր լուր, որին սպասում էինք». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է օտարերկրյա ներդրումների ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում, որին կից գրել է. «Կարևոր լուր, որին սպասում էինք: Թվերն, իհարկե, շատ մեծ չեն, բայց կարևոր է դինամիկան: Խելամիտ և հավասարակշռված որոշումներով այս միտումները պետք է ուժեղացնենք՝ կրկնապատկենք, եռապատկենք, տասնապատկենք»:

Նշենք, որ ըստ հրապարակված ցուցանիշի՝ 2019-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումները ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը՝ 20%-ով։