Դմիտրի Սիչյովը կխաղա Հայաստանում
1006
Շաբաթ, 31 օգոստոսի, 2019 թ., 15:15
![]() Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի նախկին հարձակվող Դմիտրի Սիչյովը որոշել է վերսկսել պրոֆեսիոնալ կարիերան: 35-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Փյունիկ»-ի հետ։ Այն նախատեսված է մեկ տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Սիչյովը հանդես կգա 19 համարի մարզաշապիկով: Նշենք, որ Սիչյովը մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ»-ում, «Լոկոմոտիվ»-ում, «Մարսել»-ում, Մինսկի «Դինամո»-ում։ «Ժելեզնոդորոժնիկի» թիմի կազմում Ռուսաստանի չեմպիոն է, գավաթակիր և սուպերգավաթակիր։ Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում Սիչյովը Եվրոպայի 2008 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր է: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
10220:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
10716:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
15612:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
138Երեկ, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
16306.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
14506.11.2026, 14:12
