«Ճիշտ էր ասվում, որ «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ում կան բազմաթիվ կարևոր բացթողումներ». Լևոն Գալստյան
![]() Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի վերաբերյալ ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերության փորձագետները բավականին որակյալ գործ են արել՝ չնայած նրան, որ քննչական կոմիտեն ամեն կերպ փորձել է նրանց շեղել ճիշտ ուղղությունից։ Նրանց զեկույցում նշված գիտական փաստարկները մեկ անգամ ևս հաստատեցին 2011 թվից տարբեր գիտնականների, էկոլոգների և բնապահպանների բազմիցս ներկայացված հարցադրումների իրավացիությունը։ Պարզ դառավ, որ ճիշտ էր ասվում, որ «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ում կան բազմաթիվ կարևոր բացթողումներ, ոչ լիարժեք ուսումնասիրություններ և տվյալներ, անհիմն պնդումներ, թերի գնահատումներ, անհամապատասխան փորձարկումներ և այլն։ Որոտան-Արփա թունելի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարի, Սևանա լճի և Ջերմուկի ջրերի վրա ազդեցության մասով «ԹիԱրՍի» ընկերության ներկայացրած եզրահանգումները վիճելի են, որին հետագայում դեռ կանդրադառնամ»: |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
16918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
20517.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23616.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25615.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
24107.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25403.11.2026, 21:48
