Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

Կառավա­րությունը ցանկանում է փո­խել Հողային օրենսգիրքը և թույլատրել հողի բերրի շեր­տի վաճառքը. «Ժամանակ»

344
Երեքշաբթի, 27 օգոստոսի, 2019 թ., 09:25
Կառավա­րությունը ցանկանում է փո­խել Հողային օրենսգիրքը և թույլատրել հողի բերրի շեր­տի վաճառքը. «Ժամանակ»

«Հայաստանի կառավա­րությունը ցանկանում է փո­խել Հողային օրենսգիրքը և թույլատրել հողի բերրի շեր­տի վաճառքը:

Գործող օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ կետում ասվում է՝ «Շի­նարարական և օգտակար հանածոների արդյունա­հանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում և օգտա­գործվում է պակաս արդյու­նավետ հողերի բարելավ­ման համար: Հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է»:

Կառավարությունն առաջարկում է այս կետը վերախմբագրել այսպես. «Շինարարական և օգտա­կար հանածոների արդյու­նահանման աշխատանք­ներ կատարելիս հողի բեր­րի շերտը հանվում և օգ­տագործվում է պակաս ար­դյունավետ հողերի բարե­լավման համար: Հողի բեր­րի շերտի վաճառքը թույ­լատրվում է Կառավարու­թյան որոշմամբ»:

Թե ում է պատրաստվում վաճառել Հայաստանի կառավարու­թյունը հողի բերրի շերտը, հայտնի չէ»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: