«Սիփան Փաշինյա՛ն, 2 ամիս անցել է, արտերկրից չեկա՞ք. թե՞ գալու եք ընտրությունից առաջ. չգա՛ք, չե՛նք ընտրելու». Արճիսի բնակիչ
![]() Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արճիս համայնքի բնակիչները բողոքի ցույց են անում՝ պահանջելով լուծել խմելու ջրի տարիներ շարունակ չլուծվող հարցը. նրանք փակել են Վանաձոր-Բագրատաշեն մայրուղին: «Հարգելի պատգամավորներ, նախարարներ, փոխվարչապետ, վարչապետ, ես իմ տունը տրամադրում եմ ձեզ՝ եկեք, մի 10 օր ապրեք, կարողա դուք ապացուցում եք, որ հնարավոր է առանց ջրի յոլա գնալ»,- դիմելով կառավարության անդամներին՝ ասաց գյուղի բնակիչներից մեկը: «Հարգելի պատգամավոր Սիփան Փաշինյա՛ն, Դուք այն ժամանակ ասացիք, որ երկրում չեմ, արտերկրում եմ, կգամ՝ ձեր հարցերը կլուծեմ: Երկու ամիս անցել է, արտերկրից չեկա՞ք, թե՞ գալու եք ընտրություններից առաջ. չգա՛ք, չե՛նք ընտրելու: Իսկ որ էդ երկու մարդուն ուղարկեցիք՝ հաշվում եք թե եկել ե՞ք, դա չեղածի հաշիվ ա. էդ եք ժառանգե՞լ հանրապետականից, ուրեմն՝ դուք էլ եք նրանց օրն ընկնելու: Ջուրն անցնում է մեր գյուղի միջով. եթե Հայաստանում մեր գյուղից բացի երկրորդը կա, որ ջուրն անցնում է գյուղի միջով, բայց մարդիկ խմելու ջուր չունեն, ներողություն եմ խնդրելու»,- շարունակեց վրդդոված գյուղացին: Բնակիչները խոստացան, որ մինչև վերոնշյալ պաշտոնյաները չգան և սպառիչ պատասխան չտան, իրենք ճանապարհը չեն բացելու: ![]() ![]() ![]() ![]() |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24




