Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Արճիսցիները խմելու ջուր են ուզում. ի նշան բողոքի՝ նրանք փակել են միջպետական ճանապարհը

228
Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ., 10:40
Արճիսցիները խմելու ջուր են ուզում. ի նշան բողոքի՝ նրանք փակել են միջպետական ճանապարհը

Այսօր վաղ առավոտից Արճիս համայնքի բնակիչները փակել են Վանաձոր-Բագրատաշեն միջպետական մայրուղին: Նրանք պահանջում են լուծել տարիներով ձգձգվող հարցը, քանի որ գյուղը փաստացի զրկված է խմելու ջրից:

Գյուղացիներին են միացել երեխաները և տարաները ձեռքներին փակել ճանապարհը. նրանք այսպիսով փորձում են կառավարության ուշադրությունը հրավիրել իրենց խնդրի վրա:

Օգտատեր Գարիկ Միսկարյանը «Ֆեյսբուք»-ում բարձրաձայնելով խնդրի մասին՝ նշել է, որ «մեքենաների շարասյունը գնալով երկարում է. ճանապարհը փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ պատկան մարմիններից որևէ արձագանք չի եղել»։