Ղազախներն ու ռուսները բացատրում են Հայաստանից մեքենա գնելու դրական ու բացասական կողմերը
![]() Համացանցի յութուբյան տիրույթում օրեցօր ավելանում են տեսանյութերը, որոնցում ռուսներն ու ղազախները բացատրում են Հայաստանից մեքենա ձեռք բերելու դրական ու բացասական կողմերը: Նրանք խոստովանում են, որ կարելի է «Հայաստանից արտասահմանյան մեքենա գնել՝ Ժիգուլու գին վճարելով», նաև գնահատում են մեքենայի փաստաթղթերի ձևակերպման հեշտությունը, թեև բողոքում են երկարատև հերթերից: Նրանք նաև հիացած են հայաստանյան ավտոշուկայի տեսականու բազմազանությամբ, կնքվող գործարքների անվտանգությամբ: Որպես բացասական կողմ նշվում է մեքենաների՝ նախկինում վթարված լինելու հավանականությունը, որը «վարպետորեն կոծկում են հայ վարպետները»: Բացասական կողմերից շեշտում են նաև ձախ կողմ տեղափոխված ղեկերը, որոնց որակի հարցը կասկածելի է, և գնված մեքենաների վերավաճառքի դժվարությունները Ղազախստանում: Նրանք նաև մտավախություն ունեն, որ հոկտեմբեր ամսից Ղազախստանում օրենք կհնարեն, որով արհեստականորեն կդժվարացնեն Հայաստանից մեքենաների ներմուծումը: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
