«Ամուլսարի հանքի հնարավոր փակումն ատոմակայանի փակման հետ համեմատելն անազնիվ, մանիպուլյատիվ հնարք է». Հայկ Մարտիրոսյան
![]() Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի հանքի հնարավոր փակումը ատոմակայանի փակման հետ համեմատելն անազնիվ, մանիպուլյատիվ և նվաստ հնարք է՝ ուղղված պակաս գրագետ լսարանին՝ արտաքնապես գրագետ, բայց ներքուստ ավելի անգրագետ մի խավի կողմից: Միջուկային էներգիան ամենամաքուր էներգիան է, որ սարսափելի վտանգներով է հարուստ, բայց որը, ճիշտ շահագործելու պարագայում՝ բավական անվտանգ կարող է լինել: Երբ փակվեց ատոմակայանը, դեռևս դրա համակարգը արդիականացված չէր, իսկ Մեծամորը մինչ այսօր մնում է խնդրահարույց այն առումով, որ սահմանափակող պատյան չունի, իսկ շահագործման ժամկետներն անընդհատ երկարացվում են: Չնայած դրան՝ ռիսկերը շատ մեծ չէին և հիմա առավել փոքր են, թեև մնում են: Ֆուկուսիմայից հետո Գերմանիան ամբողջությամբ հրաժարվեց ատոմային էներգետիկայից, թեև դա կրկնեմ՝ ամենամաքուր էներգետիկ աղբյուրն է: Ի հակադրություն դրան՝ մետաղական հանքարդյունաբերությունը երբեք «մաքուր» չի լինում: Գուցե Փաշինյանի Հայաստանում կլինի: Ճիշտ այնպես ինչպես հեղափոխությունն էր այստեղ իր տեսակով «առաջինը»: Իսկ ընդհանրապես՝ ամենուր, միշտ առանց բացառության՝ դա ի սկզբանե կեղտոտ և անչափ վտանգավոր արդյունահանում է, որ լավագույն պայմաններում անգամ թունավորում է մերձակայքում ամեն բան: Համեմատությունն անազնիվ է և նենգ: Չի կարելի հասարակությանը կա´մ տգետի տեղ դնել, կա´մ էլ կանխամտածված տգիտացնել»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
