Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Գնացինք Ջերմուկ». Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչների հետ

285
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ., 10:40
«Գնացինք Ջերմուկ». Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Նկարին կից վարչապետը գրել է. «Գնացինք Ջերմուկ»:

Նշենք, որ Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանը երեկ «Ազտաությանը» փոխանցել էր, որ առաջիկայում սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ջերմուկ։ Կառավարության ղեկավարը կհանդիպի Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչներին, որոնք հանրաքվե են պահանջում փակուղի մտած հարցի լուծման համար։