«Չեմ կարծում, թե Ամուլսարի հարցն այն կարևորությունն ունեցող հարցն է, որ պետք է հանրաքվե անցկացնել». Ալեն Սիմոնյան
![]() «Չեմ կարծում, որ Ամուլսարի հարցն այն կարևորությունն ունեցող հարցն է, որ պետք է հանրաքվե անցկացնել: Կոնկրետ շահառու կողմեր կան: Ես վստահ չեմ, որ հանրաքվեից հետո ևս շահարկումներ չեն լինի: Ինչ ասես կարող են ասել, սկսած նրանից, որ հանրաքվեն կեղծված է, վերջացրած նրանով, թե այն ճիշտ չմատուցվեց: Ես վստահ չեմ, որ դա լուծում է, որովհետև չեմ տեսնում այն իրավիճակը, որտեղ այն մարդիկ, ովքեր ասում են, որ հանքը չպետք է շահագործվի, կհամաձայնեն, որ հանքը շահագործվի: Որևէ պայման, իրավիճակ միևնույն է, նրանց չի համոզելու: Որոշ մարդկանց համար այդ թեման դարձել է թրենդային. նույնիսկ չիմանալով՝ Ամուլսարը որտեղ է, դեմ են Ամուլսարին: Համարում եմ, որ դա անիմաստ թեմա է». MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ կարծիք ունի Ամուլսարի հանքի շահագործման հարցով հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության վերաբերյալ: Հիշեցնենք, որ վերջին 2 օրերին համացանցում քննարկվում է Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվե անցկացնելու թեման: Ալեն Սիմոնյանը նշեց նաև, որ ինքը որպես ԱԺ ներկայացուցիչ, կառավարության ղեկավարի հետ այդ հարցը չի քննարկել: Իսկ վարչապետ Ն.Փաշինյանը հարցի վերաբերյալ իր կարծիքն արդեն հայտնել է: Նշենք, որ «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն՝ պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը: Իսկ տեղական հանրաքվեի դեպքում այն անցկացնելու նախաձեռնությունը, ըստ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի, ունեն հանրաքվեի մասնակցության իրավունք ունեցող անձինք, տվյալ համայնքի ավագանին և ղեկավարը: 1991թ. ի վեր ՀՀ-ում անցկացվել է համապետական 3 և տեղական 20 հանրաքվե: Համապետականներն անցկացվել են Սահմանադրական փոփոխությունների, տեղականները՝ համայնքների միավորման հարցով: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
57616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
41015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
19714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
64013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
44310.11.2026, 19:37
