Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կանևսկոյի զանգը գեներալին. ինչո՞ւ Սեյրան Սարոյանը հրապարակայնացրեց միջադեպը. «Ժամանակ»

1261
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 09:15
Կանևսկոյի զանգը գեներալին. ինչո՞ւ Սեյրան Սարոյանը հրապարակայնացրեց միջադեպը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանի տան մոտ տեղի ունեցածի հետ կապված հայտնի են դառնում նոր մանրամասներ:

Ըստ մեր աղբյուրի՝ Սարոյանին զանգահարել է հայտնի քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը և ցանկացել նրա հետ հանդիպել: Հանդիպումը կապված էր մեծ գումարի հետ: Կանևսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն, սակայն նրան այնտեղ սպասելիս են եղել զինված իրավապահները: Պարզ է, թե ով է իրավապահներին իրազեկել Կանևսկոյի ժամանման մասին:

Այս իմաստով Սարոյանը ճիշտ է, որ իր տուն իրավապահները չեն մտել, այլ իրեն են պաշտպանել: Սարոյանը ասուլիս հրավիրելով և միջադեպին հրապարակայնություն հաղորդելով՝ փորձում է իրեն դրանով պաշտպանել»:

Մանրամասները՝ թերթի համարում: