Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելու դեպքում այնտեղ Trump Tower երկնաքեր չկառուցել

750
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ., 14:30
Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելու դեպքում այնտեղ Trump Tower երկնաքեր չկառուցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Twitter-յան իր էջում, որտեղ խոստացել է Գրենլանդիան գնելու դեպքում այնտեղ ոսկեպատ երկնաքեր չկառուցել։ Հաղորդագրությունն ուղեկցվել է երկնաքերի հումորային ֆոտոկոլաժով: «Ես խոստանում եմ, որ սա չեմ անի Գրենլանդիայում»,- գրել է Թրամփը:
Լուսանկարում պատկերված է Թրամփին պատկանող 64-հարկանի երկնաքերը, որը գտնվում է Լաս Վեգասում:
Ավելի վաղ Wall Street Journal պարբերականը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան, որը պատկանում է Դանիային։