Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Վեդի-Լանջառ ավտոճանապարհին «Hyundai Sonata»-ն ընկել է ջրատարը. կան տուժածներ

325
Կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ., 11:30
Վեդի-Լանջառ ավտոճանապարհին «Hyundai Sonata»-ն ընկել է ջրատարը. կան տուժածներ

Օգոստոսի 18-ին, ժամը 04:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Hyundai Sonata» մակնիշի (վարորդ՝ Վարդան Բ., ծնված 1982 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարի մեջ, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Օլգա Գ.-ն (ծնված 1988 թ.), հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: