«Դույլերով կոյուղաջուրը ցփնելու եմ քաղաքապետարանի շենքում». Սոնա Աղեկյան
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն ազատ է արձակվել ոստիկանությունից: Հիշեցնենք՝ Աղյուսագործների 86 հասցեի մի քանի ընտանիքներ, որոնք զրկվել են կոյուղագծից, այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանց էին միացել նաև Սոնա Աղեկյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը։ Աղեկյանը քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին ցուցադրել էր տարայի մեջ լցված կողուղաջուրն ու ասել՝ բերել են, որպեսզի քաղաքապետարանի աշխատակիցները շնչեն, իմանան՝ մարդիկ որտեղ են ապրում: Դրանից հետո տարայի պարունակությունը Խաչիկյանը թափել էր։ Ոոստիկանները բերման էին ենթարկել Սոնա Աղեկյանին: Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո, խոսքն ուղղելով Հայկ Մարությանին, Աղեկյանն ասաց. «Եթե ունեք արժանապատվություն, պարտավորվածություն, պետք է լինեք Աղյուսագործների հասցեում: Պարտադրելու ենք շնչել այդ հոտը: Հակառակ դեպքում, դույլերով անձամբ բերելու եմ կոյուղաջուրն ու ցփնելու քաղաքապետարանում»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18