Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Բոլթոնը Ռուսաստանին մեղադրել է ԱՄՆ տեխնոլոգիաներ գողանալու մեջ

794
Հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ., 14:45
Բոլթոնը Ռուսաստանին մեղադրել է ԱՄՆ տեխնոլոգիաներ գողանալու մեջ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուսական կողմն ԱՄՆ-ից շատ տեխնոլոգիաներ է գողացել, ներառյալ՝ գերձայնային զենք ստեղծելու գաղափարը։
Հայտնի է, որ Բոլթոնը մեկնաբանել է Սևերոդվինսկի կրակարանում տեղի ունեցած միջադեպը։ Նա ասել է, որ ռուսական կողմը պաշտպանության համար բավականին միջոցներ է ծախսում՝ ԱՄՆ-ից գողացած տեխնոլոգիաներով զինանոց ստեղծելու համար։ Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ՌԴ ռազմական ուսումնական հենակետում պայթյուն է տեղի ունեցել հեղուկ-շարժիչային ինքնաթիռի փորձարկման ժամանակ, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ:
«Նա (Ռուսաստան - խմբ.) բավականաչափ գումար է ծախսում պաշտպանության վրա, ինչպես նաև միջուկային զենքի արդիականացման, ինչպես նաև նոր տեսակների ստեղծման վրա՝ գերձայնային հռթիռներ, հիմնականում՝ ԱՄՆ-ից գողացված տեխնոլոգիաների միջոցով»,- մեջբերում է «Коммерсантъ» պարբերականը Բոլթոնի խոսքերը: