Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Ավտոերթ ու քայլերթ՝ Ջերմուկում

303
Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ., 23:25
Ավտոերթ ու քայլերթ՝ Ջերմուկում

«Ջերմուկում հենց հիմա ինքնաբուխ հավաք և երթ է՝ հանուն Ամուլսարի․․․ Քննչականի մանիպուլատիվ ասուլիսները բան չեն փոխելու։
Համայնքը զորավոր է»․ տեղեկացնում է «Հայկական բնապահպանական ճակատ»-ի ֆեյսբուքյան էջը։

Հիշեցնենք, որ այսօր Ամուլսարի շահագործման հարցի քննարկման ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը հայտնել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանագամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել և քրգործ հարուցելու հիմքեր չկան։