«Մեր փաստարկներն այնպիսին էին, որ դրանց հետ համաձայնեց նաև ՀՀ գլխավոր դատախազությունը». Հայկ Ալումյան
«Մարտի 1-ին Արցախի զինված ուժերից ոչ մի ստորաբաժանում, ոչ մի զինվոր չի մտել Հայաստան». օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը պնդեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով BBC-ի հրապարակած հոդվածին, ըստ որի՝ մարտիմեկյան օրերին Արցախից բերված զորքն ապաստանել է Բաղրամյան 26-ի նկուղում: Հակադարձմանը, թե դրա վերաբերյալ կան ցուցմունքներ, Հ. Ալումյանն առաջարկեց զորք բերել-չբերելու մասին տեղեկատվության իսկությունը ճշտել պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովից: «Իրեն հարցրեք՝ այդպիսի բան եղե՞լ է, թե՞ ոչ, մինչև որ մենք իրեն մի օր դատարան կհրավիրենք և դատարանում այդ հարցերը կտանք»: Փաստաբանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ժամանակ զորք բերելու վերաբերյալ դրվագը քննվել է դռնփակ ռեժիմով, և իրենք ներկայացրել են իրենց փաստարկները: «Մեր փաստարիկներն այնպիսին էին, որ դրանց հետ համաձայնեց նաև ՀՀ գլխավոր դատախազությունը»,- նշեց փաստաբանը: |
««Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի է ուրվագծվում Արևմուտքի շահը»․ Վահե Դավթյան
115Երեկ, 16:54«Քոչարյանի 2 տարվա ասուլիսից կտոր են տարածում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
129Երեկ, 16:18«Մի տեղ կարդացի՝ ո՞ւր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարել»․ Էդուարդ Շարմազանով
115Երեկ, 12:06«Իշխանությունը կեղտոտ քարոզչական հնարքներ է կիրառում». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
138Երեկ, 01:00«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
12804.05.2024, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
44004.05.2024, 19:30