Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Ռուսաստանն ու Իրանը դեմ են Թուրքմենստանից՝ Ադրբեջանի տարածքով գազամուղի կառուցմանը

1109
Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ., 11:35
Ռուսաստանն ու Իրանը դեմ են Թուրքմենստանից՝ Ադրբեջանի տարածքով գազամուղի կառուցմանը

Իրանը դեմ է Կասպից ծովով գազամուղի կառուցմանը, քանի որ այն կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանի էկոլոգիային։ Այս մասին հայտնում է Իրանի կառավարական գործակալությունը՝ հղում կատարելով National Gas Company-ի ներկայացուցիչ Բեհրուզ Նամդարին:

«Կասպից ծովի արևելքից դեպի արևմուտք ձգվող գազատարի կառուցումը կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանի էկոլոգիային»,- ասել է Նամդարին՝ ելույթ ունենալով Կասպից ծովի տնտեսական համաժողովում։
Նա ներկաներին հիշեցրել է, որ Իրանն արդեն իր ենթակառուցվածքներն առաջարկել է գազը համաշխարհային շուկա արտահանելու համար:
Սա մեկ օրվա մեջ երկու դեմ արտահայտված կարծիքներից մեկն է՝ ուղղված գազամուղի կառուցմանը, որի միջոցով ծրագրված է թուրքմենական գազի տեղափոխումը Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա:
Գազամուղի կառուցմանը դեմ է արտահայտնվել նաև Ռուսաստանը: ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն հայտարարել է, որ «Կասպից ծովի եզակի էկոհամակարգի պահպանման շահերն առաջնային են ցանկացած հիպոթետիկ տնտեսական նախագծերի համեմատ»,- հայտնում է TASS-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ, Ադրբեջանի և Իրանի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողովը հետաձգվել է: