Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Մերկելը հաստատել է քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը

647
Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ., 11:20
Մերկելը հաստատել է քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է 2021 թվականից հետո քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը: Ըստ նրա, Բունդեսթագում սպասվող ընտրություններից հետո նա այլևս չի զբաղվի քաղաքական ակտիվ գործունեությամբ: Այս մասին հայտնում է Ostsee-Zeitung պարբերականը:
Օգոստոսի 13-ին Մերկելը հանդիպել է գերմանական Ostsee-Zeitung պարբերականի ընթերցողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Կանցլերը շեշտել է, որ իր կառավարման ժամկետի ավարտից հետո չի նախատեսում շարունակել ակտիվ քաղաքական կյանքը ո՛չ Գերմանիայում, ո՛չ էլ Եվրոմիությունում, որտեղ «բոլոր պաշտոնները պարզապես բաժանված են»,- գրում է TASS-ը:
Հարցին, թե ինչով է զբաղվելու, Մերկելը խոստովանել է, որ կցանկանա հանգստանալ: