«Միասնական թեկնածու չի լինելու». Սամվել Բաբայան
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով հայտարարել է 2020 թվականին կայանալիք Արցախի նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր և Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպմանը, ասել է. «Մենք 5 անգամ հանդիպել ենք որպես քաղաքական ուժեր, որովհետև նրա ուժը խորհրդարանում մեծամասնություն ունի... Միասնական թեկնածու չի լինելու, մենք գնալու ենք մեր ճանապարհով, քանի որ գաղափարական խնդիրներ կան»: Բաբայանը նշել է, որ հանդիպել է 7 կուսակցությունների ղեկավարների հետ ու պետք չէ առանձնացնել միայն Արայիկ Հարությունյանին. «Իշխանական թևը ցավալի է տանում՝ ինչու եմ հանդիպում ու փորձում է կապեր փնտրել»: Տեղեկացնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, տևական դադարից հետո վերսկսվել է Արցախի ՊԲ-ի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։
Տեսանյութը՝ Factor.am-ի |
«ԵՄ դեսպանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը». Փեթեր Սթանո
3312:24Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3912:00«Որևէ փաստ ունե՞ք, որ տավուշյան շարժումն ուղղորդում է Ռուսաստանը». լրագրողը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
5811:36ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:18ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետը
14311:00«Ինչո՞ւ Նիկոլը (դեռ) դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»․ Աշոտյան
7010:48