Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

FBI-ի նախկին աշխատակիցը դատական հայց է ներկայացրել Թրամփի դեմ

2435
Ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ., 15:45
FBI-ի նախկին աշխատակիցը դատական հայց է ներկայացրել Թրամփի դեմ

Հետախուզությունների դաշնային բյուրոյի նախկին տեղակալ Էնդրյու Մաքեյբը, ով անցած տարվա գարնանը հեռացվել է աշխատանքից, ԱՄՆ արդարադատության նախարարության դեմ դատական հայց է ներկայացրել, հաղորդում է Axios-ը։

Նախկին պաշտոնյան պնդում է, որ իր հրաժարականը քաղաքական դրդապատճառներով էր, բացի այդ, աշխատանքից հեռացնելը խախտել է խոսքի ազատության իր իրավունքները:
«FBI-ի նախկին տնօրենի տեղակալ Էնդրյու Մաքեյբը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի արդարադատության նախարարության և FBI-ի դեմ՝ պաշտոնաթողության մասով Սահմանադրության առաջին փոփոխության համաձայն», -նշվում է հաղորդագրության մեջ։