Կառավարությունը գումար հատկացրեց Գյումրու ավտոմաքսատան կառուցման սկզբնական փուլի համար
![]() Կառավարությունը, օգոստոսի 8-ի նիստում, 966.5 միլիոն դրամ հատկացրեց ՊԵԿ-ին: Այն ուղղվելու է Գյումրու ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական վայր/սպասարկման կենտրոնի կառուցման ծրագրի իրագործմանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ի, ՀՀ կառավարության նիստում, որոշվել էր ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման համար գումար հատկացնել: Նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են, որի մեջ ներառված են տարածքի ուղղաձիգ հատակագծումը, ասֆալտբետոնե, երկաթբետոնե, հարտակների և ճանապարհների հիմքերի պատրաստման և դրանց կատարման աշխատանքները, միջբակային ինժիներական կոմունիկացիաների մոնտաժման աշխատանքները: Վերոնշյալ 966.5 մլն դրամը տրամադրվեց ծրագրի սկզբնական փուլի համար իրագործման նպատակով՝ պայմանով, որ հաստատված և փորձաքննություն անցած ամփոփ նախագծանախահաշվային փաստաթղթերը կներկայացվեն ՀՀ կառավարություն: Վարչապետը հրահանգեց ծրագիրն իրագործելիս ուշադիր լինել՝ «աչքը շինելու փոխարեն ունքը չհանելու համար»: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
