«Ֆեյսբուքով հեռարձակվող սեփական արձակո՞ւրդն է երկրի ղեկավարի ամենակարևոր թեման». Հայկ Մարտիրոսյան
![]() Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ պետական աղբյուրների՝ արագիլների մահացու կեղտօծման պատճառը Արարատյան դաշտի ձկնաբուծարաններն են: Այն ձկնաբուծարանները, որ անխնա օգտագործում են Հայաստանի չվերականգնվող և սպառմանը մոտ ընդերքային ջրերը: Հիմա այդ ձկնաբուծարանները, փաստորեն, ըստ պետական մարմինների, աղտոտում և ոչնչացնում են նաև վերգետնյա ջրային ռեսուրսները և դրանից ոչնչացվում է նաև Հայաստանի իսկական խորհրդանիշ արագիլը: Պետությունը արագիլների փրկությունը դարձյալ թողել է կամավորների ուսերին: Պետական ոչ մի մարմին արդեն, գրեթե, մեկ ամիս անց նրանց խնամքով և վերականգնմամբ չի զբաղվում, իսկ աղետյալ կենդանիները շարունակում են տանջվելով շրջել գյուղի փողոցներով: Կա՞ պետություն թե ոչ: Թե՞ ֆեյսբուքով հեռարձակվող սեփական արձակուրդն է երկրի ղեկավարի համար ամենակարևոր թեման: Կա՞ն բնության և պետության դեմ հանցագործության համար ձերբակալվածներ. ո´չ: Կա՞ հարուցված քրեական գործ. ո´չ: Անմիջապես փակվե՞լ են արդյոք ձկնաբուծարանները՝ ինչպես դա կարվեր աշխարհի բոլոր նորմալ պետություններում. ո´չ: «Հեղափոխական» իշխանության հանցավոր անփութությունն այլևս անդրադառնում է նաև Հայաստանի կենսոլորտային անվտանգության վրա, իսկ ապօրինությունները չպատժելու շարժառիթ կամազրկությունը դառնում է ազգային սպառնալիք: Հասարակությունը պետք է մոբիլիզացվի՝ կտրուկ պահանջելով կոնկրետ և հապճեպ քայլեր ձեռնարկել: Կրիաաբար շարժվելն այս պարագայում կայծակնային աղետներով է հղի»: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
