Ամուլսարի փրկության պայքարին նվիրված նոր տեսաֆիլմ. ՀԲՃ
![]() 2019թ. հուլիսի 30-ին բրիտանական «Պատերազմ ընդդեմ կարիքի» (War on Want) և «Գլոբալ արդարություն» (Globarl Justice Now) կազմակերպություններն ազդարարել են Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի դեմ մղվող պայքարին իրենց աջակցությունը՝ մեկնարկելով գլոբալ պահանջագիր ընդդեմ ներդրումային արբիտրաժային գործընթացի: «Լիդիան» օֆշորային ընկերության կողմից ներդրումային դատարան դիմելու և հսկակայան գումար պահանջելու սպառնալիքը նրանք որակում են իբրև «թունավոր հարձակում ժողովրդավարության նկատմամբ»: Այս տարվա հունիս ամսին նրանք եղել են Հայաստանում և «Save Amulsar» խորագրի ներքո 18 րոպեանոց տեսաֆիլմ են նկարահանել Ամուլսարի պայքարի մասին։ Տեսաֆիլմն անգլերեն վերնագրված է այսպես՝ «More Precious Than Gold: community resistance v corporate courts»-«Ոսկուց էլ թանկ. Ջերմուկ համայնքի դիմադրությունն ընդդեմ կորպորատիվ դատարանի»։ «Գլոբալ արդարություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջեյմս Էյնջելն նշում է. «Լիդիանը կորպորատիվ դատարանի սպառնալիքն օգտագործում է Հայաստանի կառավարության դեմ, որպեսզի վերջինս դավաճանի իր ժողովրդին: Ամուլսարում պայքարը 2018թ. Թավշյա հեղափոխության առաջին կարևոր փորձությունն է: Ներդրումային արբիտրաժով սպառնալու նպատակն այն է, որ Հայաստանի կառավարությունը բռնի օտարերկրյա ներդրողների կողմը և շեղվի մարդու իրավունքներն ու բնությունը պաշտպանելուց: Երբ Հայաստանում տեղացիները վճռել են իրենց ջուրն ու հողը պաշտպանելու համար անել ամեն ինչ, մեզ Միացյալ Թագավարությունում մնում է միանալ նրանց ու բարձրաձայնել այստեղ գրանցված հանքարդյունաբերական ընկերության կողմից Հայաստանի ժողովրդավարության դեմ գործած թունավոր հարձակման մասին»: Հիշեցնենք, որ մինչ այս էլ, աշխարհի 100 երկրներում հեռարձակվող և ավելի քան 310 մլն բաժանորդներ ունեցող «Ալ Ջազիրա» ցանցին պատկանող «Ալ Ջազիրա Ինգլիշ» հեռուստաալիքը, 2019թ․ հունվարի 31-ին հրապարակված 25-րոպեանոց ռեպորտաժով անդրադարձել էր Հայաստանում հանքարդյունաբերության խնդիրներին և մասնավորապես՝ Ամուլսարի փրկության պայքարին ու լեռան պահապաններին։ Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
