Արոնյանը վերադարձավ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակ
800
Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ., 12:50
![]() Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման օգոստոս ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը առաջադիմել է և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ նախորդ ամսվա 14-րդի փոխարեն։ Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսեսյանը։ Սարգսյանը 46-րդն է, Մելքումյանը՝ 87-րդը, Մովսեսյանը՝ 98-րդը։ Կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Էլինան 64-րդն է, իսկ Լիլիթը 72-րդը։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
10220:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
10716:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
15612:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
138Երեկ, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
16306.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
14506.11.2026, 14:12
