Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Լարին նոր հակառեկորդ է սահմանել․ Ազգային բանկը սկսել է վաճառել արտարժութային պահուստների մի մասը

647
Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ., 10:55
Լարին նոր հակառեկորդ է սահմանել․ Ազգային բանկը սկսել է վաճառել արտարժութային պահուստների մի մասը

Վրաստանի Ազգային բանկը որոշում է կայացրել վաճառել արտարժութային պահուստների մի մասը, քանի որ լարին շարունակում է արժեզրկվել, հաղորդում է Վրաստանի Ազգային բանկի կայքը:
Հունիսի 20-ին դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը նվազել է 6․6%-ով: Եթե հունիսի 20-ին Ազգային բանկի կողմից հայտարարված պաշտոնական փոխարժեքը կազմել է 2․7871, ապա օգոստոսի 1-ին այն արդեն հասել է նոր հակառեկորդի՝ 2․9718:
Վրաստանի Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն ու կառավարությունը հայտնում են, որ լարիի արժեզրկումը հանդիսանում է զբոսաշրջիկների թվի կրճատման ու արտաքին շոկի հետևանք:
«Ըստ Ազգային բանկի գնահատականի՝ ներկա պահին, չնայած ներքին և արտաքին դրական մակրոտնտեսական դինամիկայի, փոխարժեքը հասել է այն ցուցանիշին, որը կարող է գների կայունության ռիսկ առաջացնել: Հետևաբար, Վրաստանի Ազգային բանկը նպատակահարմար է գտնում հետևողականորեն կիրառել առկա պաշարներն այդ ռիսկերը մինիմալիզացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Ազգային բանկը որոշել է օգոստոսի 1-ին արժութային աճուրդի հանել 40 մլն դոլար: Իսկ անհրաժեշտության դեպքում մոտ օրերս կրկին ինտերվենցիա կիրականացվի: