Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Թրամփը խոստացել է զբաղվել Նավալնիի առողջության վերաբերյալ բողոքների հարցով

2348
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ., 10:50
Թրամփը խոստացել է զբաղվել Նավալնիի առողջության վերաբերյալ բողոքների հարցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կուսումնասիրի Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի հիվանդության մասին տեղեկատվությունները, հայտնում է ABC News-ը:
«Ես այդ մասին չգիտեմ, սակայն կիմանամ: Սա ինչ-որ նոր բան է: Ես այդ մասին լսել եմ անցած գիշեր»,- պատասխանել է Թրամփը լրագրողին, ով հարցրել է, թե նա տեղյա՞կ է Նավալնիի առողջական խնդիրների մասին՝ ձերբակալությունից հետո:
Նավալնիին տեղափոխել էին Մոսկվայի Վինոգրադովի անվան հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունք, նրա վիճակը բավարար էր գնահատվում:
Ավելի վաղ Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը 30 օրով վարչական կալանքի էր ենթարկել Նավալնիին՝ հանրահավաքի անցկացման կարգի կրկնակի խախտման մեղադրանքով: