Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Ամերիկյան զորքերը դուրս կբերվեն Աֆղանստանից». Թրամփ

2395
Երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ., 15:10
«Ամերիկյան զորքերը դուրս կբերվեն Աֆղանստանից». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ զորքերը դուրս բերել Աֆղանստանից մինչև 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները, հաղորդում է РИА «Новости» գործակալությունը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ հուլիսի 29-ին Վաշինգտոնում կայացած «Տնտեսական ակումբ» ոչ առևտրային կազմակերպության ժողովի ժամանակ:
Ըստ նրա, Թրամփը հստակ մատնանշել է «անվերջ պատերազմը դադարեցնելու» և զորքերի դուրսբերումը սկսելու անհրաժեշտությունը: