Լիդիան Արմենիան հայտարարություն է տարածել
![]() «Լիդիան Արմենիա» տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Վերջերս, ի պատասխան որոշ մանիպուլյատիվ մեկնաբանությունների, առիթ ունեցանք տեղեկացնելու, որ Գնդեվազի նախկին համայնքապետի որդին միայն մեկն է 145 այլ շահառուներից, որոնցից բացառապես նույն սկզբունքների ու գնահատման չափանիշների հիման վրա հող է ձեռք բերել «Լիդիան Արմենիան»՝ 145 սեփականատերերի վճարելով ընդհանուր առմամբ մոտ 2.8 միլիոն դոլարին համարժեք դրամ: Կարծում ենք լրատվամիջոցներին հետաքրքիր կլինի նաև այս կարևոր հանգամանքը: Մեկ տարվա ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակմանը մասնակցողների մեջ են 22 ազդակիր հողատեր Գնդեվազից, Ջերմուկից: Այս 22 անձինք կամ, մի քանի դեպքում նրանց ընտանիքի անդամները (հայրը, որդին, մայրը) Լիդիանին են վաճառել իրենց հողերը, ընդհանուր առմամբ ստանալով մոտ 445 000 ԱՄՆ դոլարինհամարժեքդրամ: Ի լրումն՝ նրանցից 14-ը օգտվել են նաև Լիդիանի առաջարկած կենսակերպի վերականգնման սոցիալական ծրագրերից՝ փոքր բիզնեսի աջակցություն, ջերմոցներ, եկամուտի ավելացման ծրագրեր, անասնապահություն, կարողությունների զարգացման դասընթացներ և այլն: Այս մի քանի ծրագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 310 000 ԱՄՆդոլարը, որն ընկերությունը ներդրել է համայնքում: 2015-16 թթ. «Լիդիան Արմենիա» ընկերությունը իրականացրել է հողերի ձեռքբերում Գնդեվազ համայնքի 145 հողատիրոջից: Սովորաբար նման ծրագրերում հայաստանյան իրականությունում, որպես կանոն, մասնավոր հողերը ճանաչվում է որպես գերակա շահ և գնվում տերերից՝ այսպիսով հեշտացնելով պրոցեսը և նվազեցնելով դատական դեպքերի հավանականությունը: Լիդիանն այս գործընթացն իրականացրել է բացառապես միջազգային ստանդարտներով՝ կամավոր առուվաճառքի սկզբունքի հիման վրա՝ • Անցկացրել է մի շարք համայնքային հանդիպումներ և ժողովներ հողատերերի հետ՝ ներկայացնելու գնահատման մեթոդիկան, փոխհատուցման հաշվարկը, • Ընդգրկվել են ՀՀ և արտասահմանյան լավագույն մասնագետները՝ փոխհատուցման և ընթացակարգի մշակման նպատակով, • Բոլոր հողատերերին առաջարկվել է հող՝ հողի դիմաց, հնարավորություն տալով նրանց ընտրելու հողի և դրամական փոխհատուցման միջև, • Կազմվել է յուրաքանչյուր հողակտորը նկարագրող փաստաթուղթ, որտեղ մանրամասն ներկայացվել է տվյալ հողակտորի վրա եղած մշակաբույսերը, ծառատեսակները, նրանց տարիքը, հողի վրա եղած շինությունները և այլն, որը հաստատել են հողատերերը, • Բոլոր հողակտորները գնահատվել են բացառապես նույն սկզբունքով և հաշվարկով: 145 հողատերերից և ոչ մեկի հողակտորը ձեռք չի բերվել դատական գործընթացի արդյունքում: Մեկ ուշագրավ փաստ. շատ ոչ ազդակիր հողատերեր, որոնց հողը ընկած չէր ծրագրի տարածքում և ուստի գնման ենթակա չէր, խնդրում, երբեմն էլ պահանջում էին ընկերությունից գնել իրենց հողերը՝ տեսնելով հողերի արդար գնհատումը մի կողմից և ընկերության բարեխիղճ վճարումները և գործընթացի թափանցիկությունը՝ մյուս կողմից: Եվ վերջապես, որպես պատասխանատու ընկերությունը 2017թ., հողերի ձեռքբերման գործընթացի ավարտից հետո ընկերությունը ինֆորմացիա հավաքեց առ այն, թե ինչպես են ծախսել հողետերերը ստացված գումարը, թեև այդ գործընթացի վրա ընկերությունը որևէ ազդեցություն չուներ: Այդուհանդերձ, կարծում ենք հետաքրքիր կլինի նաև այդ տեղեկատվությունը՝ տես աղյուսակը»,– նշված է հայտարարության տեքստում: |

«Ազնվացեղ եղջերուին վնասելու կամ ոչնչացնելու դեպքում վնասը հաշվարկվում է 15 միլիոն դրամ». «Դիլիջան» ազգային պարկ
14112.01.2026, 22:36
Թուրքիայի գյուղատնտեսական սիրտը՝ Կոնիայի դաշտավայրը, կանգնած է երկրաբանական աղետի առաջ
14112.01.2026, 20:00
«Այսպես Երևանում առողջ մարդ դժվար մնա». Քրիստինա Վարդանյան
14612.01.2026, 18:24
Թուրքիայի 240 լճերից 186-ը չորացել է
18408.01.2026, 17:48
Թաիլանդում հայտնաբերվել է վայրի կատու, որին 30 տարի անհետացած էին համարում
76601.01.2026, 21:32
«Առաջարկում եմ՝ դուք էլ միանաք մաքրապատմանը»․ Վահե Մխիթարյանը՝ Արեն Մկրտչյանին
18827.12.2025, 14:18
