Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը հրաժարվել է ընդունել իրեն

2303
Երկուշաբթի, 29 հուլիսի, 2019 թ., 10:25
Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը հրաժարվել է ընդունել իրեն

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ցանկանում է այցելել Թեհրան և «խոսել անմիջապես իրանցի ժողովրդի հետ»: Այդ մասին նա գրել է Twitter-ում:
Սակայն, ըստ նրա, Իրանի իշխանությունները մերժել են իրեն ու չեն ցանկացել ընդունել իրենց երկրում:
«Ռեժիմը չի ընդունում իմ առաջարկը»,- նշել է Պոմպեոն:
Նա նաև հավելել է, որ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հաճախ մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ նա կարող է «ազատ խոսել»: Պոմպեոն զարմացած է, որ երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին չի կարող նույնն անել իր համար:
Ըստ նրա, Իրանի առաջնորդը կարող է վախենալ, որ իր ժողովուրդը կլսի «չզտված և չմշակված» ճշմարտությունը: