Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.

Թրամփը «խայտառակություն» է անվանել Մյուլլերի հետաքննությունը

2442
Շաբաթ, 27 հուլիսի, 2019 թ., 13:30
Թրամփը «խայտառակություն» է անվանել Մյուլլերի հետաքննությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է դեմոկրատներին Մյուլլերի հետաքննության համար և այն «խայտառակություն» անվանել։ 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի կողմից ենթադրյալ միջամտության հետաքննություն նախաձեռնելու հարցը Թրամփը ծաղրի է ենթարկել: Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը կարող են զարգացնել լիարժեք լավ հարաբերություններ:
«Մենք 2,5 տարի ականատեսն ենք այս ամենի: Եվ սա լավագույնն է, որ ունենք դեմոկրատներից: Սա խայտառակություն է: Եվ ամբողջ աշխարհը ծիծաղում է մեր վրա: Ցավոք, սա շատ վատ է մեր երկրի համար: Սա վատ է նաև այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման համար: Չկա ոչ մի պատճառ, որը թույլ չտա լավ հարաբերություններ ունենալ այլ երկրներ հետ»,- մեջբերում է РИА «Новости» գործակալությունը ամերիկացի առաջնորդի խոսքերը: