Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Ջոնսոնն ու Թրամփը կհանդիպեն

2475
Շաբաթ, 27 հուլիսի, 2019 թ., 11:45
Ջոնսոնն ու Թրամփը կհանդիպեն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսին կհանդիպեն: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Downing Street- ի իր ներկայացուցչին:
Հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի Բիարից քաղաքում G7 գագաթնաժողովի ժամանակ: Մանրամասները դեռ հայտնի չեն:
Հուլիսի 26-ին հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանի հետ լարվածությունը, միասին աշխատելու անհրաժեշտությունը և նախատեսել են բանակցություններ սկսել Brexit-ից դուրս գալուց անմիջապես հետո՝ երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ:
Ավելի վաղ, Թրամփը կարծիք է հայտնել, որ Ջոնսոնը գերազանց վարչապետ կլինի: