Մասքի ընկերությունը հայտարարել է ուղեղը համակարգչին միացնելու առաջին քայլերի մասին
![]() 2017 թվականին Իլոն Մասքի կողմից հիմնադրված Neuralink սթարթափը, որում գործարարը ներդրել է 100 միլիոն դոլար, մանրամասն նկարագրել է այն քայլերը, որոնք նա ձեռնարկել և պատրաստվում է ձեռնարկել, որպեսզի մարդու ուղեղը համակարգչին միացնելու գործընթացը լինի նույնքան անվտանգ ու անցավ, ինչպես ասենք տեսողության լազերային շտկումը: Մինչ այժմ գաղտնի էր պահվում, թե ինչով է զբաղված Neuralink-ը: Սակայն օրերս սթարթափի ներկայացուցիչները ցույց են տվել, որ իրենք սովորել են արձանագրել առնետների ուղեղի ակտիվությունը հազարավոր չիպերի միջոցով, որոնք վիրաբուժական մեթոդով ներդրվել են կենդանու ուղեղում՝ նեյրոնների ու սինապսների կողքին: Մարդկանց վրա կլինիկական փորձարկումներն ընկերությունը մտադիր է սկսել հաջորդ տարվանից՝ համապատասխան թույլտվութուն ստանալուց հետո: Գիտնականների նպատակն այն է, որ անդամալույծ մարդկանց գանգի վրա շաղափվեն 8 միլիմետրաոց 4 անցքեր, որոնց միջոցով կներդրվեն իմպլանտներ, որոնք թույլ կտան մարդկանց իրենց մտքերի միջոցով կառավարել համակարգիչները կամ սմարթֆոնները: |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
65206.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
69604.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39804.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72829.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31529.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75428.09.2026, 22:55
