Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Ոստիկանությունը Նարեկ Սարգսյանին, Միհրան Պողոսյանին ու մյուսներին հայտնաբերել է, մնացածը մեր խնդիրը չէ». Վալերի Օսիպյան

353
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ., 13:00
«Ոստիկանությունը Նարեկ Սարգսյանին, Միհրան Պողոսյանին ու մյուսներին հայտնաբերել է, մնացածը մեր խնդիրը չէ». Վալերի Օսիպյան

«Հետախուզվողներին հայտնաբերել է ոստիկանությունը՝ համագործակցելով դրսի գործընկերների հետ, մնացածն արդեն ոստիկանության խնդիրը չէ, բայց ես տեղեկացված եմ, որ համապատասխան մարմիններն աշխատանքներ են իրականացնում՝ համապատասխան անձանց ՀՀ-ին արտահանձնելու համար». հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ո՞ր հանգրվանում է հետախուզվողներ Նարեկ Սարգսյանի, Միհրան Պողոսյանի և մյուսներին ՀՀ վերադարձնելու գործընթացը: