Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ղրղզստանը Տաջիկստանի հետ սահմանին հակամարտության պատճառով տարհանել է բնակչությանը

838
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ., 16:40
Ղրղզստանը Տաջիկստանի հետ սահմանին հակամարտության պատճառով տարհանել է բնակչությանը

Ղրղզստանի իշխանությունները տարհանել են մոտավորապես 300 մարդու՝ հիմնականում կանանց ու երեխաների Վորուխ գյուղից, որը համարվում է հակամարտության գոտի, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին իրավիճակը սրվել հուլիսի 22-ին, երբ հնչել են կրակոցներ, վիրավորվել է մեկ սահմանապահ։ Հայտնի է, որ կրակոցները հնչել են տաջիկական կողմից, որոնք արձակվել են Ղրղզստանի քաղաքացիների ուղղությամբ։
Բիշքեկը կոնֆլիկտի պատճառ է համարում դրոշի ձողը, որը տեղակայված է տաջիկական Վորուխ գյուղում։ Ղրղզական Աքսայ գյուղի բնակիչները դեմ են եղել դրոշի տեղադրմանը։ Դուշանբեն հայտնում է, որ կոնֆլիկտն առաջացել է «Աքսայ» գրությամբ վահանակի տեղադրումից հետո տաջիկական Վորուխ գյուղում։
Բախման հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ, մեկը զոհվել է։