«Սևանում փիրուզագույն կամ կաթնագույն երանգները պայմանավորված են մարդածին գործոնով». Այսեր Ղազարյան
![]() Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ մասնագետների համար Սևանի գույնի մասին. Սևանա լճի տարբեր երանգներով գունավորումների պատճառահետևանքային կապի մասին ենթադրություններից առաջ նախ մի փոքր անդրադարձ կատարեմ, թե ինչու և ինչ պատճառով ենք մենք տեսնում լճի տարբեր «գույները», ու ի վերջո ինչի հետևանքով են տեղի ունենում գունային փոփոխությունները: Կապույտ Սևան Արևի ճառագայթների որոշակի երկարության ալիքները կլանվում են, իսկ որոշները անդրադառնում են ջրի մոլեկուլներից: Կլանվում են կանաչ, կարմիր, դեղին և մյուս «գույները», իսկ կարճ-ալիքային կապույտ և մանուշակագույնն անդրադարձվում են, արդյունքում լիճը տեսնում ենք կապույտ գույնով: Փիրուզագույն կամ կաթնագույն երանգներով Սևանա լճի գույնը, որը վերջին օրերին դիտվում է, բազմաթիվ հարցադրումների առարկա է դարձել, թե մասնավորապես ինչով է դա պայմանավորված: Սևանա լճում ընթացող բացասական գործընթացների մասով. Սևանում ջրիմուռային գերառատ ծաղկումից հետո լճի ստորին շերտերում պետք է որ սկսված լինի հիպօքսիայի կամ թթվածնաքաղցի գործընթացը, որի արդյունքում մեծ վնաս է կրելու լճի կենսաբազմազանությունը: Ջրի խոր շերտերում և հատակամերձ հատվածում բնակվող օրգանիզմները, որոնք չեն կարողանալու հեռանալ թթվածնով ավելի հարուստ շերտեր, ամենայն հավանականությամբ, ոչնչանալու են: Հակաօրինական այս միջոցառումից ինչ կա, կարծեք՝ սկսո՞ւմ են: |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00
