Երևան`   +26 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

«2004-2006 թվերին Լյովը մեծ թալաններով է զբաղվել Լոռու և Տավուշի մարզերում». Գևորգ Մանուկյան

128
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ., 10:05
«2004-2006 թվերին Լյովը մեծ թալաններով է զբաղվել Լոռու և Տավուշի մարզերում». Գևորգ Մանուկյան

Նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս մամուլից իմացա, որ Լևոն Երանոսյանի փաստորենը դիմել է դատարանին, որպեսզի դատարանը թույլ տա, որ լյովը դուրս գա Հայաստանից մթոմ բուժման նպատակով, օրինակ, ըստ օդում կախված լուրեր՝ ասում են՝ մոտավորապես 2004 - 2006 թվերին կորպուսի հրամանատար աշխատած տարիներին լյովը մեծ թալաններով է զբաղվել Լոռու և Տավուշի մարզերում:

Լուրեր են պտտվում, որ դեռ սովետի ժամանակվանից (Ջողազի) Բերքաբերի ջրամբարից մոտավորապես 1500 սմ տրամաչափի երկաթյա խողովակով ոռոգման ջուր էր գալիս ադրբեջանական Փրաքլու գյուղով դեպի Հայաստանյան սահմանամերձ Կոթի, Բարեկամավն, Բաղանիս և Վոսկեվան գյուղին։

Լյովը մի օր որոշում է, որ էդ հաստ երկաթյա խողովակը իրեն որպես ժառանգություն է մնացել իր պապիկից և սկսում է զբաղվել դրա ապամոնտաժման գործընթացով, մոտավորապես 7 կմ հատուկ տեխնիկայի միջոցով հանում են և վաճառում են, հա ի դեպ ըստ լուրերի՝ այդ խողովակաշարը վաճառել են Պարսկաստանում՝ որպես երկաթե ջարդոններ, հա մի բան էլ, ասում են, որ այդ խողովակը հանելու ժամանակ նախապես երանոսյանի թիմակիցները լուրեր էին տարածել, որ երանոսյանը ունի համաձայնություն ադրբեջանցի պաշտոնյաների հետ, որ խողովակաշարը հանելու ժամանակ կրակոցներ չի լինելու: Այդ լուրերին հավատալով՝ տրակտորիստը մտնում է հայ-ադրբեջանական նեյտրալ գոտի, սակայն խողովակաշարը թալանելու ժամանակ տեղի է ունենում մի միջադեպ. ադրբեջանական դիրքերից կրակոցներ են արձակվում խողովակաշարը ապամոնտաժող տրակտորիստի ուղությամբ, որի ժամանակ ուսի շրջանում ծանր վիրավորվում է Բերդավան գյուղի բնակիչ տրակտորիստը, ով տրակտորը թողնում է դեպքի վայրում և փախուստի է դիմում, ըստ լուրերի՝ մինչև մինչև հիմա տրակտորը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին (դեպքի վայրում ), ասում են, որ երանոսյանը տրակտորիստի հարազատներին խոստանում է, որ ամբողջ բուժման ծախսերը ինքն է անելու, միայն մի պայմանով, որ հարազատները չբարձրաձայնեն ողջ ճշմարտությունը, բայց մի որոշակի ժամանակ հետո երանոսյանը հրաժարվում է իր պարտավորվածությունից և տրակտորիստը, չկարողանալով նորմալ բուժում ստանալ, մահանում է։

Այս պատմության մեջ ոչ այնքան երանոսյան լյովի հանցանքն է նկարագրվում, այլ իր բարոյական կերպարը, որը հարիր է դավաճաններին»: