Հարյուրավոր արագիլներ ենթակա են անկման, նրանք պատվել են պարենային յուղանյութով
![]() Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ շարունակվում է Արարատի մարզի Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները մի խումբ կամավորների հետ համատեղ իրականացնում են արագիլների մաքրման աշխատանքներ։ Շրջակա միջավայրի նախարարությունն էլ տեղեկացրել է, որ Արարատի մարզում արագիլների փետրավորման աղտոտման և անկման վերաբերյալ խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում և, որ երեկ արդեն մաքրել են երեք արագիլ: Ակցիան իրականացվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Բնապահպան Լյուբա Բալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել էկոլոգիական աղետի մասին՝ որպես օրինակ բերելով սննդային յուղի ճենճի մեջ հայտնված արագիլներին: Նա գրել է, որ օրեր առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտի բակ են բերել արագիլի առանձնյակ, որն ամբողջությամբ պատված է եղել կեղտի հաստ շերտով, և չի կարողացել թռչել: Թռչնի ընդհանուր փետրավորման 80%-ը՝ հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխ, վիզ, ծածկված են եղել յուղանյութով եւ փոշիով: Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվել է, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ: Փորձել են մաքրել փետուրների մի քանի նմուշ թռչնի համար ոչ վնասակար նյութով, սակայն միայն տնտեսական օճառի լուծույթով է հաջողվել փետուրները ազատել այդ շերտից. «Ստեղծված իրավիճակի կապակցությամբ, մեր մասնագետները (Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի ինստիտուտ և Հայաստանի թռչունների պահպանման միություն Armenian Society for the Protection of Birds (ASPB) շրջապտույտ կատարեցին Արարատյան հարթավայրում՝ սկսած Արմաշի ձկնաբուծական տնտեսությունից ընդհուպ մինչև Մասիս քաղաք և Սիս համայնք ընկած հատվածը, ընգրկելով այդ տարածքներում բոլոր արագիլաբնակ համայնքները, որոնք գտնվում են ափամերձ հարևանության մեջ: Արդյունքում, Հովտաշեն գյուղում հայտնաբերվեց մեծ թվով արագիլների քանակ (գրեթե թռչունների 70%), որոնք գտնվում էին նույն վիճակում, ինչ մեզ մոտ բերված արագիլը: Իրավիճակը շատ ավելի սոսկալի էր, քան մենք պատկերացնում էինք, երբ մեր մասնագետներն ականատես եղան, թե ինչպես երիտասարդ արագիլներ, շատ անգամ՝ չթռչող ձագեր, սոված թափառում էին գյուղական համայնքի փողոցներում: Կարծում եմ՝ պատճառն ավելին քան ակնհայտ է. ծնողների մեծ մասը ի վիճակի չլինելով կեր հայթհայթել և կերակրել իրենց ձագերին, ակամա մատնում են իրենց ձագերին սովի, թուլացման և այլն: Սույն իրավիճակը որակավորում եմ որպես էկոլոգիական աղետ: Անհապաղ հարկավոր է պարզել որտեղ է տեղի ունեցել պարենային յուղանյութի մասնակցությամբ թափոնների խոշոր առաջացում / նետում բնական միջավայր՝ ավելի հստակ Հրազդան գետի մեջ, որի հետևանքով հարյուրավոր արագիլներ դատապարտված են անկման: Ո՞վ է պատասխան կրում այս ամենի համար և ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու պատկան մարմինների կողմից: Ի դեպ, այդ աղետը տեղի է ունեցել շուրջ մեկ ամիս (20-25 օր) առաջ, քանի որ մեր կողմից զննված արագիլի վրա արդեն դուրս էին եկել նոր փետուրներ / աղավնափետուրներ, որոնք վկայում են այդ մասին: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ է լինելու այս արագիլների հետ: Իհարկե, տեսականորեն կարելի է ենթադրել, որ դրանց որոշ մասը կփրկվի, եթե հասնի փետրաթափության շրջանին, բայց մեր կարծիքով՝ դա քիչ հավանական է, քանի որ ճենճանման նստվածքի պատճառով առաջացած պատյանի պես կոշտ շերտը խանգարում է նոր փետուրների բնականոն աճին»: |

«Դե ինչ, ծափահարեք քաղաքապետին»․ Քրիստինա Վարդանյան
157Երեկ, 16:30
«Հացենիները կատալպայով փոխարինելը հանցանք էր»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
164Երեկ, 16:00
«Ուղղակիորեն լեգիտիմացվում է ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը և 3000 հա տարածքի զավթումը». բաց նամակ (լուսանկար)
62516.06.2026, 23:39
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով
26215.06.2026, 20:18
«Նորմալ երկրում մարդկանց արդեն տարհանած կլինեին». Արեն Ափիկյան (տեսանյութ)
15515.06.2026, 13:00
«Ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը հոսում են Կապանի փողոցներով»․ Մարիամ Սուխուդյան (տեսանյութ)
17415.06.2026, 12:48
