Երևան`   +23 °C
Այսօր`   Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.

«Տուգանելը չի փրկի, լուծում ա պետք». Սերգեյ Ղահրամանյան

156
Ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ., 12:45
«Տուգանելը չի փրկի, լուծում ա պետք». Սերգեյ Ղահրամանյան

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Ֆեյսբուք»-ում գրել է. «Հանրային տրանսպորտի կանգառի կետ։

Հետևի մասում խանութներ լիքը-լիքը

Գիտենք, որ գոնե մարդկանց չխոչընդոտելու տեսանկյունից (օրենքը մի կողմ) չի կարելի կանգառի տարածքում կանգնել ցերեկային ժամերին, դրա պատճառով էլ տրանսպորտը 2-րդ ու 3-րդ շարքի վրայա կանգառ կատարում ու վտանգի տակ ա դնում ուղևորների կյանքը։

Տուգանելը չի փրկի։ Լուծում ա պետք, լուծում։

Ալամ աշխարհը առաքման համար հատուկ ժամեր ա դնում, թե բա՝ չենք կարա: Էտ ոնց եղավ Կասկադում էն մի հատվածի համար հնարավոր է, իսկ այլ տեղ հնարավոր չէր։

Կա պռոբլեմ, կա լուծում։

Ո՞վ պետք ա զբաղվի: Չգիտեմ, բայց կա պռոբլեմ ու հեշտ լուծում։

Դրանով հա՛մ երթևեկությունը կթեթևանա, հա՛մ տրանսպորտից օգտվողներին չեն խանգարի, հա՛մ էլ առաքիչների համար առավել մոտիկ կլինի կանգնելը ու առանց վախի, որ հեսա կգան ու կտուգանեն։ Հատուկ ժամ ա դրվում ու վերջ։ Դա կարա լինի լուսաբաց ու կեսգիշերից հետո։
Էլ չեմ խոսում խանութից օգտվողների մասին, ովքեր գալիս են խանութում առևտուր անում, տեսնում են խանութպանը ապրանք ա ստանում ու ասում. «Ախպերս մի րոպե, էս ապրանքը ստանամ, առաքիչին ճանապարհեմ, հետո քո հարցերը կլուծենք»:

Մարդկանց կյանքը պետք ա թեթևացնել, բառիս բուն իմաստով:

Դե դավայծե, հանկարծ էս խնդիրը չլուծեք»: