Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

«Ցանկացած պարկեշտ կամ էթիկայի նշույլ ունեցող անձ հրաժարական կտար». Ռուբեն Ռուբինյան

1401
Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ., 15:10
«Ցանկացած պարկեշտ կամ էթիկայի նշույլ ունեցող անձ հրաժարական կտար». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ, Հրայր Թովմասյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Հարությունյանի ու ՀՀԿ-ի՝ իրենց իսկ կողմից գրված սահմանադրության ոգին խախտող կոմբինացիայից հետո, որի հետևանքով Հրայր Թովմասյանը գրեթե ցմահ դարձավ ՍԴ նախագահ, ցանկացած պարկեշտ կամ էթիկայի նշույլ անգամ ունեցող անձ հրաժարական կտար ՍԴ նախագահի պաշտոնից։

Ու ոչ, ես հիմա ճնշում չեմ գործադրում Հրայր Թովմասյանի վրա։ Ուղղակի կույր չեմ, ինչպես և կույր չի ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը»։