ՄԻԵԴ-ը հրապարակել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գործով վճիռը
![]() Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գործով որոշումը, որը հայցվորների օգտին չէ։ Վրացական դատական ատյանները վճիռներ էին կայացրել, որով հեռուստաընկերությունը պետք է նախկին սեփականատիրոջը՝ գործարար Կիբար Խալվաշիին փոխանցվեր: ՄԻԵԴ-ում հենց այդ վճիռներն էլ վիճարկում էին ընդդիմադիր հեռուստաընկերության ներկայացուցիչները: Հայցվորները պնդում էին, որ դրանով վրացական իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար հոդվածները՝ արդար դատարանի իրավունքը, արտահայտվելու ազատությունն ու սեփականության իրավունքը։ Սակայն ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ վերոնշյալ հոդվածներից և ոչ մեկը չի խախտվել։ Նաև վճռվել է չեղարկել ժամանակավոր որոշումը, որի հիման վրա դադարեցվել Է «Ռուսթավի-2»-ի նկատմամբ Վրաստանի Գերագույն դատարանի որոշման կատարումը: Ստրասբուրգում դատարանի կայացրած վճիռը վերջնական չէ, այն կարող է բողոքարկվել եռամսյա ժամկետում ՄԻԵԴ Մեծ պալատում։ |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
