Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայաստանում մոտ 100 հյուրանոց է ավելացել

292
Երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ., 18:40
Հայաստանում մոտ 100 հյուրանոց է ավելացել

ՀՀ վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել, համաձայն որոնց՝ 2018 թվականին Հայաստանում մոտ 100 հյուրանոց է ավելացել: Եթե 2017-ին երկրում հյուրանոցների թիվը կազմել է 556, ապա նախորդ տարում այն հասել է 652-ի:

Հանրապետությունում հյուրանոցային համարների քանակը 9521-ից հասել է 10 հազար 274-ի: Միայն Երևանում բացվել է 70 հյուրանոց: Ըստ տվյալների՝ մայրաքաղաքում 2018-ին, ընդհանուր առմամբ, գործել է 390 հյուրանոց: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների աշխատողների տարեկան միջին ցուցակային թվաքանակը նույնպես աճել է՝ 4093-ից հասնելով 4748-ի, իսկ հասույթը՝ 28.427 մլրդ դրամից՝ 34.497 մլրդ դրամի: