Գեղարքունիքի մարզպետը լողաց Սևանա լճում՝ ապացուցելու համար, որ ջուրն անվտանգ է
Այսօր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն արձանագրեց, որ Սևանա լիճն ամբողջությամբ կեղտոտ չէ և որոշ հանրային լողափերում լողալն առողջությանը վնաս չի հասցնում: «Սոցցաներում այնպիսի տպավորություն է տարածվում, որ ամբողջ լիճն այդպիսի պատկեր ունի: Կարող ենք շրջել ու տեսնել, որ իրականում խնդիր չկա և լողալու համար իրենից վտանգ չի ներկայացնում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գնել Սանոսյանը: «Մենք ճանապարհ փակելու փոխարեն անընդհատ պետք է տարածենք հակառակը. ցույց տանք, որ նորմալ վիճակ է, որ որևէ խնդիր չկա, մարդիկ լողանում են, որևէ մեկը դրանից չի վնասվել, առողջական որևէ խնդիր չի առաջացել»,-հայտարարեց նա: Մարզպետն ապացուցելու համար, որ Սևանա լճի ջուրը մաքուր է և վտանգավոր չէ լողալու համար, մի քանի տնտեսվարողների հետ լողաց լճում: Հիշեցնենք, որ Սևանա լճի լողափերի տնտեսվարողներն այսօր Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, ինչից հետո նրանք փակեցին Երևան-Սևան մայրուղին: |
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
4918:48«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սննկացման գործընթացին. «Ժողովուրդ»
22809:24Բալթիմորի կամրջի փլուզումն ԱՄՆ-ում 81 մլրդ դոլարի առևտրային ճգնաժամ է առաջացրել (լուսանկար)
759Երեկ, 14:36Crocus City Hall-ը գրավադրված է «Գազպրոմբանկ»-ում
614Երեկ, 13:484 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման հարց «Գազպրոմ Արմենիա»-ն չի քննարկել
689Երեկ, 00:06«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է
94625.03.2024, 22:06