«ՌԴ-ից Վրաստան չվերթների արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերությունները շատացրել են չվերթները». Տաթևիկ Ռևազյան
![]() Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն, ամփոփելով պաշտոնավարման 1 տարին, այսօր նշեց, որ հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստան չվերթներ իրականացնելու արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերությունները շատացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացվել: «Այս որոշումից հետո մենք բոլոր ավիաընկերություններին հրավիրեցինք մեզ մոտ, որ համոզենք, որ Հայաստանն օգտագործեն որպես տարանցիկ չվերթների տարածք: Դա մեր գործառույթը չէր, բայց մենք դրանով զբաղվում ենք: Մենք ամեն ինչ արեցինք, որ խոչընդոտներ չստեղծենք, որպեսզի հուլիսի 8-ից չվերթները կարողանային իրականացնել Հայաստանից»,- ասաց նա: Անդրադառնալով փոքր ավիացիայի զարգացմանը, կոմիտեի նախագահն ասաց, որ այդ ոլորտում քայլերն արդեն սկսվել են: Նրա խոսքով՝ այս ոլորտում կան խնդիրներ, քանի որ քաղավիացիան սովոր չի եղել փոքր ավիացիայով զբաղվել: Ռևազյանը, մասնավորապես, ընդգծեց, որ նախատեսում են օրենքով փոփոխություններ կատարել: «Մեր առաջարկը պատրաստ է. գերթեթև՝ մինչև 450 կգ, օդանավերի հետ կապված օրենքը փոխենք: Հիմա ՀՀ-ում այդ օդանավերը գրեթե անհնար է գրանցել»,- ասաց նա: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
57616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
41015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
19714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
64013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
44310.11.2026, 19:37
