Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ո՞րն է խաչ կանգնեցնողների իրական պաշտամունքի առարկան». Հրանուշ Խառատյան

397
Կիրակի, 14 հուլիսի, 2019 թ., 18:10
«Ո՞րն է խաչ կանգնեցնողների իրական պաշտամունքի առարկան». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաչապաշտ երկիր Հայաստանս... Իրականում, բոլորը գիտեն, որ խաչ կանգնեցնողները չգիտեն խաչի խորհուրդը և թե որն է խաչ կանգնեցնողների իրական պաշտամունքի առարկան... Խաչեր ենք կանգնեցնում և մոռանում դրանց գոյությունը: Մոռանում ենք, քանի որ քսանմեկերորդ դարն է, իսկ մեզ դեռ հինգերորդ դարի կարևոր արժեքներն են առաջարկում/մատուցում: Ժամանակի և տարածության մեջ մոլորված ժամանակակից անշունչ մետաղական խաչերի լինելությունը պատմական անցյալի գոյության առկայություն/լինելությունն է մեր չկայացող քսանմեկերորդ դարում: Եվս մեկ Նարեկացի՞ է պետք, որ կարողանանք սթափվել մարդու հոգին և մեր երկրի հասարակությունը կեղեքող, պատանդող երկվությունից: Գորիսին և Հայաստանին խաչը չի պահպանելու/պաշտպանելու, պահպանելու/պաշտպանելու են՝ կրթությունը, գիտելիքը, ազնվությունը, հասարակական արդարությունը և պաշտոնական արդարադատությունը: Խաչի խորհուրդն ինքնազոհաբերության լինելությունն է, կրթության ու գիտության խորհուրդ-իմաստը՝ կայացման ու զարգացման: Կայացում ու զարգացո՞ւմ ենք ուզում, համալրենք կրթությունն ու գիտությունը կարող ուժերով, ՀՀ պետական և ՏԻՄ բյուջեներից բոլոր ոչ առարկայական ծախսերը/մեքենաների շտեմարանների նորոգում, վճարվող խորհուրդատուների լայն ցանցի կրճատում, ՀԿ-ներին տրվող գումարներ, անիմաստին մոտեցող գործուղումներ, հավելավճարներ, պարգևատրումներ և այլն: Հինգ տարով ուղղորդենք կրթությանն ու գիտությանը, լրացուցիչ կրթությանն ու գիտությանը նպաստող մի ազնիվ համընդհանուր հիմնադրամ ստեղծենք մասնավոր նվիրատվությունների համար և տեսնենք, թե իսկապե՞ս ենք ուզում և թե որքա՞ն ենք ուզում...»: