«Միակ փրկությունը կլինի շատ արագ բալային համակարգը կյանքի կոչելը». Վալերի Օսիպյան
![]() Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն, անդրադառանալով ՀՀ վարչապետի կոչին՝ ամեն գնով խուսափել ճանապարհատրանսպորտային պատահարներից, նշեց, որ ոստիկանությունը բոլոր միջոցները ձեռնարկում է նմանատիպ դեպքերից խուսափելու համար, սակայն վերջին տասը տարիներին ՃՏՊ-ները շարունակում են և, կարծես, միտված են աճելու, ինչին զուգահեռ՝ աճում է նաև զոհերի և վիրավորների թիվը: «2018-ի համամեմատ 2019-ին ՃՏՊ-ներն ավելացել են 342 դեպքով: 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ, այս տարի 54 հազար 216 ավտոմեքենա ավել է ներկրվել: Այս ամենը ոչ միայն ոստիկանության գործառույթներով է սահմանափակվում, նաև՝ ճանապարհների վատ լուսավորության, տրանսպորտային միջոցների տեխզննումների աննկատ համակարգի. սա ձևական բնույթ է կրում, կարելի է ասել՝ ընդհանրապես բնույթ չի կրում»,-ասաց Վ. Օսիպյանը: Ոստիկանապետը նշեց, որ վարորդներին միայն տուգանելը չի բերում որևէ դրական տեղաշարժի. «Միակ փրկությունը կլինի շատ արագ բալային համակարգը կյանքի կոչելը: Միայն ու միայն բալային համակարգի մեկնարկը կմեկուսացնի պարբերաբար վտանգավոր խախտում կատարողներին»,-հայտարարեց նա: Վարչապետն էլ իր հերթին նշեց, որ ինքը ևս այն կարծիքին է, որ վարորդներին տուգանելու քաղաքականությունը ոչ մի արդյունքի չի բերում, իսկ եթե բերում է, ապա՝ միայն տեղային ազդեցության: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
