Կովկասյան ընձառյուծի որսն այսուհետ կտուգանվի 100 մլն դրամի չափով. նախագիծն ընդունվեց
![]() Ապօրինի անտառհատումների պատժաչափերի խստացմանը վերաբերող «ՀՀ քրօրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթն այսօր ԱԺ-ում ընդունվեց միաձայն: Նախագծով առաջարկվում է քրեական և վարչական օրենսդրության փոփոխությամբ խստացնել ապօրինի անտառհատումների հետ կապված պատժաչափերը: Ներմուծվել են նաև նոր կարգավորումներ. քրօրենսգրքի 296-րդ հոդվածի մեջ ներմուծվել է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելու հոդվածը, համայնքային սեփականություն համարվող անտառների հետ կապված իրավահարաբերությունները, նույն արարքը մեկ տարվա ընթացում երկրորդ անգամ կրկնելու դեպքում վարչական տույժից հետո քրեական պատասխանատվության ենթարկելը: Առաջարկվում է պատժել ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, և կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել առավելագույնը երեք տարի ժամկետով: Փոփոխություն է եղել նաև Կովկասյան ընձառյուծի որսի համար նախատեսված տուգանքի մասով. տուգանքի չափը դառնալու է 100 մլն դրամ, նախկին 3 միլիոնի փոխարեն: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
