Սևանա լճի հարցը՝ Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում
![]() ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքվեց, թե ի վերջո Սևանի ծաղկման հիմնական պատճառը ո՞րն է և ի՞նչ գործընթացներ են նախատեսվում ներկայիս վիճակը կարգավորելու համար: «Հիմնական պատճառը այն է, որ Սևանում կա սառը շերտ, որը ջրի մակարդակի իջեցման պատճառով վնասվել է, և այդ մակարդակի բարձրացումը, ըստ էության, պետք է բերի այս սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա, որպեսզի այդ օրգանական նյութերի աճը պակասի և սահմանափակվի և դրա հետևանքով Սևանա լճի ջուրը մնա բարձր որակի»,-պատասխանեց Գրիգորյանը: Նախարարը նշեց, որ կան համագործակցության նախադրյալներ երկու միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Գերմանիայի կառավարության հետ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ դիտարկում արեց այս հարցով որոշ անձանց պատասխանատվության ենթարկելուն, օրինակ՝ ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները պատշաճ չիրականացնելու համար: Ի պատասխան դիտարկամանը՝ նախարարը նշեց. «Սևանի մակարդակի բարձրացման հետ կապված մի քանի խնդիրներ կային՝ ինչու չի բարձրացել: Քրեական գործեր է հարուցվել ջրօգտագործող կազմակերպությունների հանդեպ՝ 2,8 միլիարդ դրամի տարբեր կեղծիքներ կատարելու և ֆիկտիվ պայմանագրեր կնքելով, լրացուցիցչ առաջարկ ներկայացնելով: Կարծում եմ՝ այս գործի արդյունքում որոշակի բաներ կբացահայտվեն»: Անդրադառանալով Սևանի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներ իրականացնելուն՝ Գրիգորյանը նշեց. «Մենք վերլուծություններ իրականացրել ենք և այդ ամբողջ փաթեթը ուղարկել ենք դատախազություն և վերջինը նույնպես որոշակի գործողություններ կիրականացնի»: «Իմ քայլ»-ից պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին խնդրեց նախարարին մատնանշել երեք քայլ, որ նախարարն իրականացրել է Սևանի վիճակը բարելավելու համար: Ի պատասխան՝ Էրիկ Գրիգորյանն ասաց, որ առաջինը լճի ափամերձ տարածքներում իրականացրած վերլուծությունն է, երկրորդը՝ տիեզերական պատկերների միոցով մանրամասն ուսումնասիրվել են այն բոլոր տարածքները, որտեղ կարիք կլինի մաքրման աշխատանքներ իրականացնել և ամենօրյա ռեժիմով աշխատում են Ջրային կոմիտեի իրենց գործընկերների հետ, որ նվազեցվի ջրբացթողումների չափը: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
